News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Սալվադորի երկու պետական պաշտոնյաների նկատմամբ՝ մեղադրելով նրանց երկրի փողոցային հզոր ավազակախմբերի առաջնորդների հետ զինադադարի գաղտնի բանակցությունների մեջ, հայտնում է AP-ն։

Մեղադրանքները հակասում են Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի այն պնդումներին, որ իր կառավարությունը որեւէ համաձայնության չի եկել «MS-13» եւ «18-րդ փողոց» խմբավորումների ղեկավարների հետ, ինչը սրել է երկու երկրների միջեւ լարվածությունը:

ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ Սալվադորի քրեակատարողական համակարգի տնօրենի ու արդարադատության եւ հասարակական անվտանգության փոխնախարար Օսիրիս Լունայի եւ Սոցիալական վերակառուցման բաժնի նախագահ Կառլոս Մարոկինի միջոցով Բուկելեի կառավարությունը ֆինանսական արտոնություններով գնել է ավազակախմբերի աջակցությունը՝ նրանց բանտարկված առաջնորդների համար, ներառյալ՝ մարմնավաճառների եւ բջջային հեռախոսների տրամադրումը։

Մեղադրանքը հարվածում է նախագահի պաշտոնում Բուկելեի ամենաակնառու հաջողություններից մեկի՝ երկրում սպանությունների մակարդակի կտրուկ անկման հիմքին:

Բուկելեն ԱՄՆ կառավարության պնդումները քննադատել է մի շարք հեգնական թվիթներով: «Բջջային հեռախոսներն ու մարմնավաճառները բանտերո՞ւմ են։ Փող ավազակախմբերի՞ն։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Նրանք նույնիսկ ամսաթի՞վը չեն ստուգե՞լ: Ինչպե՞ս կարող են նման ակնհայտ սուտ ներկայացնել»։

Բուկելեն Twitter-ում գրել է, թե «ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի հանդուրժում համագործակցությունը, բարեկամությունը կամ դաշինքը: Դա կա՛մ բացարձակ հպատակություն է, կա՛մ ոչինչ։ Այս ամենօրյա մեղադրանքները անհեթեթ են թվում։ Ես չգիտեի, որ նրանք այդքան հետաքրքրված են Սալվադորով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ