News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմը կհայտարարի որոշակի տեխնոլոգիաների արտահանման կանոնների խստացման մասին, որոնք օգտագործվել են ավտորիտար կառավարությունների եւ չարամիտների կողմից բռնաճնշումների համար, գրում է The Hill-ը։

Այս քայլը հաջորդել է վարչակազմի կողմից իսրայելական NSO Group մասնավոր ընկերության հանդեպ նոյեմբերին մտցված պատժամիջոցներին՝ «չարամիտ կիբեռգործունեության համար»։ Այս նախաձեռնության մասին հայտարարվել է նախագահական «Հանուն դեմոկրատիայի գագաթաժողովի» ժամանակ։

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ արտահանման եւ մարդու իրավունքների վերահսկման նախաձեռնությունը NSO Group-ի եւ այլ մասնավոր ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցների արդյունքն է, «որոնց օգտատերերն օգտագործում են» այդ տեխնոլոգիան մարդու իրավունքները խախտելու համար։

Լրտեսական NSO ծրագրային ապահովումն օգտագործվել է կառավարությունների եւ առանձին անձանց կողմից իրավապաշտպաններին, լրագրողներին եւ ակտիվիստներին հետեւելու համար, որոնք երբեմն ապրել են օտար երկրներում, այն համատեքստում, որն ԱՄՆ առեւտրի նախարարությունը բնութագրել է որպես «տրանսազգային բռնաճնշումներ»։

Նախաձեռնությունը, որի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի ուրբաթ օրը, կսահմանի արտահանման վերահսկման չափորոշիչներ երկակի նշանակության այդ տեխնոլոգիաների համար՝ «ոչ պարտադիր վարքականոնի» տեսքով, հրահանգ, որը վերաբերելու է նրան, թե ինչպես են կառավարությունները ստեղծում նման արտահանական արտոնագրերը։

Երկուշաբթի Իսրայելը հայտարարել էր, որ կխստացնի կիբեռարտահանման սահմանափակումները NSO-ի առիթով տարաձայնություններից հետո։

Հիմնական ուշադրությունը դարձվելու է ավելի արդյունավետ մոնիթորինգին եւ, անհրաժեշտության դեպքում, նման տեխնոլոգիայի տարածման սահմանափակմանը։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ վարչակազմը հույս ունի ընդլայնել շահագրգիռ կառավարությունների շրջանակը եւ մշակել նորմատիվ ակտեր եւ օրենքներ, որպեսզի համզովի, որ այդ տեխնոլոգիան «օգտագործվում է ի բարօրություն, այլ ոչ թե ի վնաս»,- ասել է պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ