News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հրապարակել է իր տարեկան զեկույցն ամբողջ աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ։ Թուրքիան աշխարհում լրագրողների բանտարկությունների  առումով առաջատարների թվում է։

Զեկույցի համաձայն՝ «աշխարհում լրագրողների բանտարկությունները նոր ռեկորդ են սահմանել 2021 թվականին»։

2021-ին բանտարկվել է 293 լրագրող՝ 2020 թվականին 280-ի դիմաց: Այս տարի առնվազն 24 լրագրող է սպանվել աշխատանքը կատարելիս, եւս 18-ը, ըստ տեղեկությունների, սպանվել են «չպարզված հանգամանքներում»:

Երրորդ տարին անընդմեջ Չինաստանը շարունակում է մնալ «աշխարհում լրագրողների վատագույն բանտարկյալը»․ 50 լրագրող ճաղերի հետեւում է: Փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջմանը հաջորդած ԶԼՄ-ների ճնշումներից հետո Մյանման բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջատարների հնգյակում են Եգիպտոսը, Վիետնամը, Բելառուսը։ Թուրքիան վեցերորդ տեղում է։ 

Ինչպես նշում է CPJ-ն, 2016-ի անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած բռնաճնշումները փաստացիորեն ոչնչացրեցին երկրի հիմնական լրատվամիջոցները եւ շատ լրագրողների դրդեցին հեռանալ աշխատանքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ