News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


ՍԴ-ն սեւը սպիտակի վրա արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Այնպես չէ, որ ՍԴ-ն հատուկ մի նորարարություն է կատարել, ՍԴ-ն վերարտադրել էՍահմանադրության 96-րդ հոդվածը: Այսինքն դրա մասին գիտեին բոլորը, դրա մասին պարտավոր էին իմանալ առնվազն իրավաբանները, չիմանալը նշանակում է, որ առնվազն իրավաբանը չպատկերացնի՝ ինչ է իրավունքը, ինչէ օրենքը, ինչ է օրենքի գերակայությունը, ինչ է իրավունքի գերակայությունը: 96-րդ հոդվածը շատ պարզ հոդված է, որտեղ գրված է՝ ԱԺ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից բացառությամբ ԱԺ համաձայնության:

Հիմա ՍԴ-ն ասում է, որ մեր երեք գործընկերները պատգամավոր են, հետեւաբար չեն կարող լինել կալանավորված բացառությամբ ԱԺ-ի համաձայնությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության, այսքան ժամանակ իրենց գործընկերներին ապօրինի պահել են անազատության մեջ:

Վարդեւանյանի խոսքով, ժամերի ընթացքում ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ, այդտեղ երկրորդ կարծիք չկա, մանեւրելու տեղ չկա. «Երբ մենք դիմեցինք ՍԴ եւ այն վարույթ ընդունվեց, դա եւս ազդակ էր, որ իրավաբաններ սթափվեք, չի կարելի նման խայտառակություններ կատարել»:

Նա նաեւ նկատեց, որ պարտադիր չէ լինի դատարանի որոշում, որ այդ երեք պատգամավորներն ազատ արձակվեն, քանի որ ՍԴ որոշումից հետո դկա այն օրինական դատական ակտը, որի հիման վրա նրանք անազատության մեջ են, հետեւաբար ՔԿՀ-ն չի կարող նրանց պահել անազատության մեջ. «Բոլոր այն դատավորները, որոնք պատգամավորներին պհել են կալանավորված, վստահեցնում են, հետեւանքներ լինելու են բոլոր պատասխանտուների ու մեղավորների նկատմամբ»:

Ընդդիմադիր Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՍԴ տեքստից հասկանում է, որ եղել են ճնշումներ ՍԴ-ի վրա, որովհետեւ այնտեղ հանգամանքներ կան, որոնց ՍԴ-ն չի անդրադարձել:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հիմա էլ հարցը բերեն ԱԺ, ստանան ԱԺ համաձայնությունը եւ նորից կալանավորեն այդ երեք պատգամավորներին, Վարդեւանյանը պատասխանեց. «5 ամիս մարդկանց ապօրինի կալանավորելուց հետո էլ ի՞նչ պետք է անեն, իրավունքների խախտման էդ ի՞նչ ախորժակ ունեն: Արմեն Չարչյանի նաեւ առողջությունն են քայքայել, էլ ավել ի՞նչ են ուզում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Տպել
Ամենաշատ