News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ներկայում տաք երկրներում ձմեռելու նպատակով ռուսաստանցիներն ամենից հաճախ ընտրում են Հայաստանը, Թաիլանդը, Թուրքիան, Ադրբեջանն ու Շրի Լանկան, հայտնել է «Յանդեքս»-ը ավիատոմսերը որոնելու եւ ամրագրելու վերլուծության արդյունքների հիման վրա: Վիետնամն ու Ինդոնեզիան կորցրել են իրենց դիրքերը ցածր հասանելիության պատճառով կորոնավիրուսի համավարակի ֆոնին սահմանափակումների կապակցությամբ, նշում է ընկերությունը:

«Հեռավար աշխատանքի շնորհիվ ավելի մեծ թվով մարդիկ են նախընտրում ձմեռել տաք երկրներում: «Յանդեքս: Ճանապարհորդություններ» էջի վերլուծաբաններն ուսումնասիրել են ավիատոմսերի որոնման ու ամրագրման տվյալներն այն ուղղություններով, որտեղ այս ձմեռ կմեկնեն ռուսաստանցիները: Պարզվել է, որ երկարատեւ ուղեւորությունների համար ամենատարածված երկրներն են Հայաստանը, Թաիլանդը, Թուրքիան, Ադրբեջանն ու Շրի Լանկան: Իսկ ամենասիրված ուղղություններն են Երեւանը, Փհունեթը, Բաքուն, Կոլոմբոն ու Ստամբուլը»,-հայտնել են «Յանդեքսի» մամուլի ծառայությունից:

Այս սեզոնում ամենամատչելի ավիաթռիչքը դեպի Հայաստան է ու Թուրքիա. միջինում 16,2 հազար ռուբլի  հետադարձով չվերթի դիմաց, ամենաթանկը՝ դեպի Թաիլանդ է (ավելի քան 58 հազար ռուբլի) եւ ԱՄՆ (շուրջ 49 հազար ռուբլի), ասվում է հաղորդագրության մեջ:

Միջինում օգտատերերը պատրաստվում են բնակվել տաք վայրերում հինգ շաբաթ տեւողությամբ: «Շրի Լանկա, Հայաստան ու Սերբիա նրանք մեկնում են միջինում 4 շաբաթով, իսկ Թաիլանդ, Հնդկաստան ու ԱՄՆ՝ 5-6 շաբաթով»,-հաշվարկել են վերլուծաբանները:

«Յանդեքս: Ճանապարհորդություններ» հարթակի ղեկավար Իրինա Ռեյդերի խոսքով՝ դեպի արտերկիր երկարատեւ ձմեռային ուղեւորությունների նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար վերականգնվում է: «Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշների՝ օգտատերերի թիվը, որոնք որոշել են ձմեռել մոլորակի տաք անկյուններում, աճել է 20 տոկոսով: Նրանց թիվը դեռեւս 60 տոկոսով պակաս է, քան նախքան համավարակը, սակայն միտումը շարունակվում է: Բացվում են նոր ուղղություններ, հետզհետե նվազում են գները, եւ զբոսաշրջիկների թիվն ավելանում է»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ