News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել  44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի  երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։

Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու  ապրելու մեծ  ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։

Մարիամի մայրիկ Ալինան  իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման  և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։

Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»,- հայտնում են ԲԿ-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ