News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարությունում:

«Հարգելի հայրենակիցներ,

Արդարությունը վերականգնելու ճանապարհին այսօր կարևոր քայլ արձանագրվեց. ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի՝ տևականորեն ապօրինի կալանքի տակ պահվող պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս հետապնդումը որևէ կապ չունի արդարադատության հետ: Սա այն ակնհայտ ապօրինություններից էր, որը հասկանալի էր անգամ իրավաբանությունից գիտելիքներ չունեցողների, բայց ոչ՝ այսօրվա դատախազության ու որոշ դատավորների համար:

Միասնական, կազմակերպված ու գրագետ պայքարի արդյունք էր ապօրինությունների այս շղթայի կոտրումը:

Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»,- նշված է հայտարարությունում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ