News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսության զարգացման պլանների համաձայն՝ մինչեւ 2035 թվականը երկրի ատոմակայաններին տարեկան 35 հազար տոննա ուրան կպահանջվի։ Հումքի նման սպառման դեպքում Չինաստանի ուրանի սեփական պաշարները կբավականացնեն ընդամենը 5 տարի, գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով scmp.com-ը:

Ուստի չինացի գիտնականներն իրենց ուշադրությունն ուղղել են ծովերի եւ օվկիանոսների վրա, որոնց ջրերում 1000 անգամ ավել ուրան է լուծված, քան այն կարելի է գտնել Երկրի ընդերքում։ Մնում է միայն արդյունահանման տեխնոլոգիա մշակել, եւ այն շատ մոտ է:

Ծովի ջրից ուրանի արդյունահանման գաղափարը նոր չէ: Այն արդեն 70 տարեկան է, եթե` ոչ ավելին։ Բայց միայն անցյալ դարի 80-ական թվականներին ճապոնացի գիտնականները հարմար աբսորդենտներ գտան, որոնք կարող էին զտել ուրանի իոնները ծովի ջրից: Այնուամենայնիվ, նույնիսկ ամիդոքսիմների վրա հիմնված այս աբսորդենտների օգտագործման դեպքում նյութերի «ծովային» ուրանի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքը շատ ավելի թանկ է, քան հանքերից արդյունահանումը եւ հասնում է 1000 եւ ավել դոլարի: Ուստի չինացի հետազոտողների առջեւ խնդիր է դրված բազմապատկել ֆիլտրման արդյունավետությունը, եւ այս ուղղությամբ արդեն առաջընթաց կա։

Նոյեմբերի վերջին Nature Sustainability պարբերականում մի խումբ չինացի գիտնականներ հոդված հրապարակեցին, որտեղ նրանք խոսում էին ծովի ջրից ուրանի արդյունավետ արդյունահանման համար մեմբրանի ստեղծման մասին: Ըստ հետազոտողների՝ ամիդոքսիմներով ներծծված մեմբրանի պոլիմերային միկրոծակոտկեն «հիերարխիկ» կառուցվածքը 20 անգամ ավելի արդյունավետ է, քան նախկինում առաջարկված մեթոդները։ Նոր թաղանթի շնորհիվ չորս շաբաթվա ընթացքում դրա յուրաքանչյուր գրամի դիմաց ծովի ջրից 9.03 մգ ուրան է արդյունահանվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ