News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանական եւ ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակման աշխատանքների ավարտին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ԱԳՆ նոր ծրագիր ենք ստեղծել՝ ճանապարհային քարտեզ հարեւան երկրների հետ 20-ամյա պայմանագրերի կնքման համար։ Այս գործընթացը Ռուսաստանի հետ գրեթե ավարտված է»,- մեջբերում է նրա խոսքը ILNA գործակալությունը։ Դիվանագետը հավելել է, որ դա Չինաստանի հետ 25 տարի ժամկետով համապարփակ համագործակցության համաձայնագրի նման համաձայնագիր է։

Նոյեմբերի 16-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ իրանական կողմը պատրաստ է երկարաժամկետ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության վերաբերյալ։

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հիմունքների եւ համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը ստորագրվել էր 2001 թվականի մարտին, դրա գործողության ժամկետը հինգ տարին մեկ ավտոմատ կերպով երկարաձգվել է։ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել էր, որ մինչեւ հաջորդ երկարաձգումն իրանական կողմը մտադիր է դիտարկել փաստաթղթի թարմացման հնարավորությունը՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ