News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Բադարա գյուղում՝ կարիքավոր բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական բրիգադը մեկնել է Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայր։ Ռազմական բժիշկները տեղի բնակչությանը ցուցաբերել են ամբուլատոր եւ պոլիկլինիկական օգնություն»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը։

Բժիշկները որակավորված բուժօգնություն են ցուցաբերել Բադարա գյուղի ավելի քան 60 բնակչի։ Խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանի կարիքավոր բնակչության համար անցկացրել են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, նյարդաբանի բժշկական խորհրդատվություն։

«Այսօր մեր Բադարա գյուղ են ժամանել խաղաղապահ բժիշկները։ Մենք շատ գոհ ենք նրանց աշխատանքից։ Մաղթում ենք նրանց առողջություն, երջանկություն, հետագա հաջողություններ իրենց աշխատանքում»,-ասում է բուժկետի վարիչ Էլմիրա Կաղրամանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ