News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ավստրիան պատվաստումից հրաժարվելու դեպքում տարեկան մինչեւ 15862 դոլար տուգանք կսահմանի: Ավստրիայի պլանների համաձայն՝ փետրվարից կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում կներդրվի:

Ավստրիայի պահպանողականների գլխավորած կառավարությունը մանրամասնել է պատվաստումները պարտադիր դարձնելու պլանը՝ հայտարարելոբ, որ միջոցները կտարածվեն 14 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց վրա, իսկ պատվաստման հակառակորդներին մինչեւ 3.965 դոլար տուգանք է սպառնում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

Ավստրիայի բնակչության մոտ 68 տոկոսը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արեւմտյան Եվրոպայում: Շատ ավստրիացիներ թերահավատորեն են վերաբերվում պատվաստանյութերին` մի տեսակետ, որը պաշտպանում է ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունը, որը մեծությամբ երրորդն է խորհրդարանում:

«Մենք չենք ցանկանում պատժել այն մարդկանց, ովքեր պատվաստված չեն: Մենք ցանկանում ենք լավ տրամադրել նրանց մեր նկատմամբ եւ համոզել, որ պատվաստվեն»,- ասել է սահմանադրական հարցերի նախարար Կարոլին Էդտստադլերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ