News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Այս մասին Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ընթացքում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար կարող են բացվել բոլորովին նոր հնարավորություններ՝  Ասիայի եւ Եվրոպայի շուկաները միմյանց կապելու համար։

«Այստեղ մենք կարող ենք միասին աշխատել եւ հասնել համատեղ հաջողությունների։ Ադրբեջանում Ռուսաստանի ներդրումները հասել են 4,5 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում՝ 1,5 մլրդ դոլարի։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է աշխատել Ադրբեջանում, եւ կան լավ հեռանկարներ երկաթուղիների զարգացման եւ ստեղծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների, լոգիստիկայի զարգացման համար։ Այժմ մեր առջեւ նոր հնարավորություններ են բացվել՝  միմյանց կապելու Հյուսիս-Հարավը եւ Արեւմուտք-Արեւելքը: Այստեղ կարող է շահել ԵՏՄ ողջ տարածաշրջանը»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ