News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը:

Նա «Հայք» կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ համարն էր եւ մանդատը վերցրել է այն բանից հետո, երբ ցուցակի երկրորդ համարը վայր է դրել իր մանդատը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեկնածուին առաջադրելու մասին ավագանու նիստում հայտարարարեց «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:

Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն է, նա եւս համայնքապետի թեկնածու առաջադրվեց:

Ավելի վաղ NEWS.am-իը հայտնել էր, որ թեեւ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն (21 մանդատից 10-ը), սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Զարթոնք» կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին: Բացի այդ, «Հայք» լիբերալ կուսակցությունը լարվածությունը թոթափելու համար որոշում էր կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցում են ավագանու նիստին:

Տպել