News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:

Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեկնածուին առաջադրելու մասին ավագանու նիստում հայտարարարեց «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:

Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն է, ով եւս առաջադրվեց որպես համայնքապետի թեկնածու:

Տավորս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

Հայտնի է, որ Սափեյանին կողմ է քվեարկել «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը: 

Ավելի վաղ NEWS.am-իը հայտնել էր, որ թեեւ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն (21 մանդատից 10-ը), սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Զարթոնք» կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին: Բացի այդ, «Հայք» լիբերալ կուսակցությունը լարվածությունը թոթափելու համար որոշում էր կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցում են ավագանու նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ