News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սուրբծննդյան տոների կապակցությամբ Ստոկհոլմից 175 կմ հյուսիս-արեւմուտք կանգնեցված հսկա ծղոտե այծն ուրբաթ գիշեր հրկիզվել է,  հաղորդում է SVT-ն:

Դեպքի վայրում ձերբակալվել է 40-ամյա մի տղամարդ՝ Կալմար քաղաքից։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ հրկիզվել էր մոտակայքում կանգնեցված մեկ այլ` ավելի փոքր այծի ֆիգուրը: Հեռուստաալիքի տվյալներով՝ փրկարարներն օպերատիվորեն ժամանել են, սակայն, հրշեջների խոսքով, «ծղոտն այրվում է բենգալյան կրակի պես»։

Վերջին տասնամյակների ընթացքում ծղոտե այծը լայնորեն հայտնի է դարձել ոչ այնքան իր չափսերով, որքան սուրբծննդյան տոների նախաշեմին հրկիզման բազմաթիվ փորձերով: Այդպես, 2005 թվականին Ձմեռ պապի կերպարներով հրկիզողներն այրեցին ֆիգուրը՝ նետեր արձակելով դրա վրա, իսկ 1976 թվականին այն պարզապես քանդվեց ավտոմեքենայով։ Քաղաքի գլխավոր սուրբծննդյան խորհրդանիշը վանդալներից պաշտպանելու համար դրա վրա տեսախցիկներ էին տեղադրվել, սակայն 2009 թվականին հաքերներին հաջողվեց անջատել բոլոր սարքերը, իսկ այծը տոնից առաջ կրկին այրվեց։ Հաճախ ոստիկանները բերման էին ենթարկում հանցագործներին, որոնք պատիժ էին ստանում ազատազրկման եւ տուգանքի տեսքով։ Անցած չորս տարիների ընթացքում անվտանգության բարձրացման շնորհիվ ոչ ոք չի դիպչել քաղաքի գլխավոր Սուրբ Ծննդյան ատրիբուտին։

13 մ բարձրությամբ, 7 մ երկարությամբ եւ 5 տոննա քաշով ծղոտե այծն առաջին անգամ հայտնվել էր Եվլեում 1966 թվականին։ Գաղափարի հեղինակներն էին գովազդի փորձագետ երկու եղբայրները, ովքեր նպատակ ունեին ուշադրություն հրավիրել նախամանորյա առեւտրի վրա։

Այծի շինարարությունը տեւում է 1000 աշխատանքային ժամ եւ արժե 100000 շվեդական կրոն (ավելի քան 11000 դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ