News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվան կարծում է, որ Անկարան լուրջ կընկալի Ռուսաստանի ազդանշանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայում չեչեն ահաբեկիչ Ջոհար Դուդաեւի անվան այգու բացումը, նշելով, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն։

Նա նշել է, որ Ռուսաստանը արտահայտվել է, որ բացարձակապես չի ընդունում ահաբեկիչների, զինյալների, ծայրահեղականների ցանկացած ձեւ, գործելակերպ, փառաբանման տեսակ, սա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։ «Նման փորձերն անթույլատրելի են եւ, անշուշտ, պահանջում են ամենավճռական դատապարտում ողջ միջազգային հանրույթի կողմից։ Մենք պետք է այստեղ միասնական լինենք։ Դրանք հակասում են այդ թվում եւ ռուս-թուրքական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության ոգուն, որի պահպանմանն ու ամրապնդմանն այդքան մեծ ուշադրություն են հատկացնում մեր պետությունների ղեկավարները»,- ասել է Զախարովան։ «Կարծում ենք, որ մեր ազդանշանները փոխադարձ վստահությունը խափանող նմանատիպ քայլերի անթույլատրելիության մասին թուրքական կողմը կընկալի ամենայն լրջությամբ»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ