News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Տոկիոյի իշխանությունները չեղարկել են ժամանակի հետհաշվարկի ավանդական արարողությունը Նոր տարվանից առաջ Սիբույա երկաթուղային կայարանի առջեւ գտնվող խաչմերուկում, որը համարվում է ամենաաշխույժներից մեկն աշխարհում։  Արդեն երկրորդ տարին արարողությունը չի անցկացվում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, այս մասին երկուշաբթի հայտարարվել է Տոկիոյի համապատասխան շրջանի աշխատակազմի կայքում։

Սիբույա խաչմերուկ չգալու կոչն այժմ Ճապոնիայում հեռարձակվում է հանրահայտ սոցիալական ցանցերով։ Ընդ որում՝ Ամանորի գիշերը նախատեսվում է այնտեղ ուղարկել ոստիկանության լրացուցիչ ուժեր։ Խաչմերուկի մոտ դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ին անջատվելու են նաեւ այնտեղ տեղակայված 13 հսկայական էկրանները, որոնցով անընդհատ ցուցադրվում են գովազդներ, տեսահոլովակներ եւ այլն։ Սա նույնպես արվել է այն նպատակով, որպեսզի մարդիկ չգան այս գոտի եւ ժողովրդի սովորական կուտակում չառաջանա։

Սիբույա կայարանի առջեւի խաչմերուկով կանաչ լույսի տակ, այսինքն՝ յուրաքանչյուր երկու րոպեն մեկ, անցնում է միջինը 3 հազար մարդ։ Տոնական եւ հանգստյան օրերին այնտեղով օրական անցնում է 390 հազար մարդ։ Ամանորի գիշերը խաչմերուկի մոտ նախորդ տարիներին հավաքվում էին Տոկիոյի տասնյակ հազարավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ։

Կորոնավիրուսի տարածումը վերջին շրջանում Ճապոնիայում զգալիորեն նվազել է։ Մասնավորապես, կիրակի օրը ողջ երկրում գրանցվել է ընդամենը 58 նոր դեպք, ոչ մեկը չի մահացել COVID-19-ից։ Բայց Ճապոնիայի իշխանությունները հորդորում են չթուլացնել նախազգուշական միջոցները եւ զգուշացնում են կորոնավիրուսի, մասնավորապես նրա նոր՝ օմիկրոն շտամի տարածման նոր բռնկման հավանականության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ