News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս էր հենց այն ժամանակ, երբ կար Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասածիս ապացույցներն էին Տեր-Պետրոսյանի 1994թ այցը Վաշինգտոն (նրա մոտեցումներն այդ երկու հարցերի շուրջ աջակցություն էին ստանում Քլինթոնի վարչակազմի կողմից), նույնը կարելի է ասել Քոչարյանի 2002թ. Քի Ուեստի հանդիպման մասին և նույնը կարելի է ասել Սարգսյան-Օբամա հանդիպման մասին՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որին հաջորդեցին պետքարտուղար Քլինթոնի երկու այցերը:

Ինչպես մի անգամ ինձ ասաց նախկին պետքարտուղարի տեղակալը, «մեր նախագահը երբեք իր հեղինակությունը չի դնի «չլինող» պրոցեսում: Իսկ, եթե պրոցեսը ԱՄՆ շահերի համար դրական ելք ունենա, նախագահը անձամբ կներքաշվի»:

Հաշվի առնելով սա, առաջիկայում կանխատեսում եմ հայ-ամերիկյան երկկողմ բարձր մակարդակի շփումներ՝ պայմանավորված նույն օրակարգային հարցերով: Շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան: Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կամ Արցախի հարցի ինչ որ լուծում լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման, մանավանդ, երբ Բայդենն է Էրդողանին կոչ արել հայ-թուրքական գործընթաց սկսել:

Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգտոն, քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը իհարկե Թուրքիայի և Ադրբեջանի մասով: Վերջիվերջո նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածությունները արդեն իսկ լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից և հիմա Վաշինգտոնի հերթն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ