
Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Ստամբուլում քրդամետ կուսակցության մասնաճյուղի վրա հարձակման ժամանակ վիրավորել է մեկ մարդու։
Հարձակվողը մտել է Ստամբուլի Բահչելիեվլեր թաղամասում գտնվող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակ եւ սպառնացել սպանել շենքում գտնվող բոլոր մարդկանց, նախքան մեկ մարդու վիրավորելը, հայտնում է Cumhuriyet թերթը։
Սա կուսակցության մասնաճյուղի վրա այս տարվա երկրորդ հարձակումն է: Հունիսին Թուրքիայի արեւմտյան Իզմիր նահանգում զինյալը ներխուժել է կուսակցության գրասենյակ՝ սպանելով մի կին աշխատակցուհու:
Հազարավոր քրդամետ ակտիվիստներ, ինչպես նաեւ պատգամավորներ եւ կուսակցության նախկին առաջնորդներ բանտարկվել են։