News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են Միության անդամ տարբեր երկրների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են անցկացվում ոստիկանության եւ միգրացիոն ծառայությունների մակարդակով։ Այս մասին դեկտեմբերի 30-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը` պատասխանելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում վիզային ռեժիմի հնարավոր ազատականացման մասին հարցին։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է, ինչպես եղավ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի դեպքում։

«Սակայն, ժամկետների մասին դեռ վաղ է խոսել»,- ասաց Չեպլակը:

Այս համատեքստում, ինչպես նշեց դեսպանը, Լեհաստանը միանշանակ կողմ է վիզային ռեժիմի ազատականացմանը։

«Այնուամենայնիվ, դա պետք է լինի ԵՄ անդամ բոլոր երկրների համատեղ որոշումը։ Այս պահին, իհարկե, Հայաստանում հավատարմագրված ոչ մի դեսպան չի կարող նման խոստում տալ։ Ժամկետների մասին դեռ խոսել չի կարելի։ Սակայն նշեմ, որ երկու տարի առաջ մենք, այնուամենայնիվ, իրականացրեցինք վիզային ռեժիմի ազատականացում Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար։ Դա հնարավոր է նաեւ Հայաստանի քաղաքացիների համար, սակայն կոնկրետ ժամկետների մասին խոսել հնարավոր չէ, քանի որ դա շատ նուրբ հարց է»,- ասաց դիվանագետը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությանը, այնուամենայնիվ, կհաջողվի լուծել այս հարցը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան
Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր…
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը սպառնում է Վրաստանի եվրոպական նկրտումներին. Եվրոպական հանձնաժողով
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ...
ԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ