News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի դրությամբ ունեն 9,6 տոկոս գնաճ, որը հիմնականում գալիս է դրսից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Տեսականորեն եթե ասենք ԿԲ-ն կատեգորիկ ուզենար վերացնել գնաճը, պետք է տոկոսադրույքը ավելի շատ բարձրացնել, բայց այդ դեպքում տնտեսությունը կլիներ կաթվածահար վիճակում: Դա ձեռնտու չի: Առանց այդ էլ ԿԲ-ի միջոցառումները բավական խստռացնող են եղել, ավելի խստացումը բերելու էր տնտեսական աճի վրա լրացուցիչ բեռի»,-ասաց նա:

Անդրադառնալով պետական պարտքի աճին, որն անցել է 60 տոկոսից, Վաչե աբրիելյանն ասաց. «Վերցված պետական պարտքը դեռ ամբողջությամբ չի ծախսվել, որոշակի պաշարներ կան ԿԲ-ում կուտակված: Այս պահին պարտքը կառավարելի է: Այդ տեսակետից մենք վտանգավոր գոտում չենք, այնպես չէ, որ ընդհանրապես շատ լավ վիճակում ենք, եւ պետք է էլի վերցնենք:Խնդիրը այլ տեղ է, թե ինչին եք ուղղում վերցրած պարտքը: Եթե ընթացիկ սպառմանն եք ուղղում, ապա դա վատ է, իսկ այս պահին մենք նմանատիպ որոշում ենք կայացրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել