News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը:

Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական ու էմոցիոնալ ռեսուրսների առումով: Մենք անցանք այդ ճանապարհը և հիմա, անկասկած, ունենք անհամեմատ ավելի կայուն ու վերահսկելի իրավիճակ` պայմանավորված թե՛ հետպատերազմական և թե՛ համավարակի գործոններով:

Հայաստանի առողջապահության ոլորտը նույնպես ապրելով ցնցումներ ու սահմանային վիճակներ` կադրային, նյութական և մնացած բոլոր ռեսուրսների մոբիլիզացման պայմաններում իրեն լավագույնս է դրսևորել. ամրապնդվել է, հագեցել և պատրաստ է դիմակայելու տարբեր մարտահրավերների: Այն բոլոր ներդրումները, որոնք կատարվել են մեր ոլորտում, տվել են իրենց պտուղները, և մենք հաստատակամորեն կարող ենք պնդել, որ մեր քաղաքացիներին առաջարկում ենք բժշկական օգնության ավելի մեծ, ավելի որակյալ և ավելի հասանելի սպեկտր` առաջ գնալով զարգացման ու բարեփոխումների ուղիով: Այս ամենի համար ուզում եմ իմ շնորհակալութունը հայտնել բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին և իմ թիմակիցներին, շնորհավորել նրանց և ցանկանալ մնալ անշեղ մեր ընտրած ճանապարհից և առաջ գնալ:

Մեր հավակնոտ ծրագրերը` բժշկական ապահովագրության համակարգի ընդունումը, հոգեկան առողջության, ուռուցքաբանության և այլ ճյուղերում նախատեսված բարեփոխումները տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ գալիք նոր` 2022 թվականի առթիվ և մաղթում եմ մեր օջախներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն մեր անկախ ու խաղաղ Հայրենիքում»,-ասված է ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ