News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, բնականաբար, եւ՛ ներքաղաքական, եւ՛ մեծ հաշվով աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ 

«Իհարկե, չի կարելի ամբողջությամբ անտեսել ներքաղաքական պատճառները, քաղաքական, սոցիալական նշանակության տարբեր նախադրյալները։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական՝ հեռուն գնացող քայլերը կատալիզատորն ու հիմնական նպատակն էին։ Առանձնահատուկ դեր խաղացին պանթուրքական շրջանակները։ Այն, որ Ղազախստանը առանձնահատուկ նշանակություն ունի պանթուրքիստական ​​գաղափարների համար, կարծում եմ, միանգամայն ակնհայտ է։ Առաջին հերթին, այդ շրջանակների համար համեմատաբար հեշտ էր աշխատել այնտեղ, երկիրը շատ ավելի բաց է, քան տարածաշրջանի մյուս պետությունները, երկիրն իր կազմով բազմազգ է, կան բազմաթիվ կազմակերպություններ։ Ավելին, Ռուսաստանի հետ գործնականում չկա հսկվող սահման, այսինքն՝ կա Ղազախստանով Ռուսաստան տարբեր տեսակի հոսքերի ներթափանցման հնարավորություն, ինչը նույնպես պանթուրքիստական ​​շրջանակների հիմնական նպատակներից է։

Այդ մասին է վկայում Թուրքիայում եւ Ադրբեջանում հիստերիկ վերաբերմունքը։ Ճիշտ է, այնտեղ դրսեւորվեց «կամուֆլյաժային» մոտեցում․ իշխանությունները կարծես կողմնակից են չեզոքությանը, բայց իշխանության իրական կարծիքն արտահայտող ամենատարբեր շրջանակներ՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, հասարակական շրջանակներ, որոնք ֆինանսավորվում են կառավարության կողմից, ունեն աշխարհքաղաքական հավակնություններ եւ նպատակներ, եւ դրա հետ մեկտեղ  մեղադրանքներ են հնչեցնում՝ ուղղված ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Հայաստանին՝ հենց պանթուրքիզմի առումով։

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ղազախստանը։ Ինչպես արդեն նշվեց, այն ավելի բաց է, ունի վիթխարի ռեսուրսներ՝ նավթ, գազ, ուրան, այլ ռեսուրսներ, եւ միաժամանակ՝ շատ պայթյունավտանգ է ներգրավվածության եւ սահմանակից պետությունների վրա ներգործության տեսակետից։ Բնականաբար, եթե պանթուրքական շրջանակներին հաջողվեր զավթել իշխանությունը Ղազախստանում, դրանով պայքարը չէր ավարտվի։ Ղազախստանում կողք կողքի ապրում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ի հայտ եկած կենտրոնախույս միտումներն անխուսափելիորեն կանդրադառնային Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանում ապրող ռուս բնակչության վրա։ Իրավիճակը հղի էր պայթյունով, որը կարող էր տարածվել սահմանակից շատ պետություններում եւ ընդգրկել ընդարձակ աշխարհաքաղաքական տարածք, առաջ բերել բռնության վիթխարի բռնկում, իրավիճակի ապակայունացում։ Դա հնարավորություն կտար, որպեսզի Թուրքիան ավելի ակտիվ ներգրավվեր։ Մենք այժմ տեսնում ենք Անկարայի կողմից թյուրքական միասնության բանաձեւի ակտիվ առաջմղումը,թյուրքական պետությունների զինված կազմավորումների զինվորներ ուղարկելը, սա ակնհայտ ակնարկ է, որ նրանք մտադիր են շարունակել գործել ապակառուցողական ոգով։ Հարկ է ուշադրություն դարձնել 20 հազար գրոհայինների հիանալի պատրաստվածության վրա։ Դա փաստացի նշանակում է, որ նրանք կարողացան ինչ-որ ժամանակով վերահսկողության տակ վերցնել բավական մեծ տարածք, այդ թվում Ալմաթին։ Շատ վերլուծաբաններ ենթադրություններ են հայտնում, որ գրոհայինները եկել էին Աֆղանստանից, այլ տեղերից։ Այդ երթուղին հնարավոր է։ Բայց կա նաեւ ավելի կարճ եւ բացարձակապես չվերահսկվող երթուղի՝ Թուրքիայից Ադրբեջանով, Կասպից ծովով։ Շատ հիմքեր կան ենթադրելու, որ օգտագործվել է հենց այդ երթուղին։ Բաքվում եւ Անկարայում հակառուսական եւ հակահայկական հռետորաբանության բռնկումը նույն բանի մասին է վկայում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք իրավիճակի ապակայունացման պլանավորված գործողություն։ Հավանաբար, չէին մտածում, որ այդպես կտրուկ կկասեցվեն նման փորձերը։ ՀԱՊԿ գործողությունները ցույց տվեցին խաղաղապահ գործողության արդյունավետությունը։ Բայց ես կարծում եմ, որ պայքարն, այնուամենայնիվ, ավարտված չէ, եւ լինելու են իրավիճակի ապակայունացման փորձեր նաեւ Կենտրոնական Ասիայի այլ պետություններում։  Մենք տեսնում ենք պանթյուրքիզմը գործողության մեջ։ Չպետք է մոռանալ Էրդողանի՝ վերջերս ցուցադրած քարտեզը, եւ այնտեղ Ղազախստանը առանցքային դերերից մեկն է խաղում։ Որովհետեւ առանց Ղազախստանի պանթյուրքիզմն առաջ մղել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ՝ անհամեմատ ավելի դժվար է լինելու։ Սրանք Թուրքիայի եւ պանթուրքական շրջանակների պլանավորված գործողություններն են՝ վտանգավոր ծավալապաշտական նախագծի իրականացման նպատակով։ Կարծում եմ՝ իրականանալու դեպքում նախագիծը մահացու վտանգ կներկայացներ նաեւ մեզ համար։ Դա չեն թաքցնում Թուրքիայում, թուրք գործիչներն օրինակ են բերում Ղարաբաղը՝ որպես թուրքական միասնության գլխավոր արդյունք։ Այդ գործընթացները բավական որոշակի փոխկապվածություն ունեն։ Ուստի անհրաժեշտ է սառնարյուն, հույզերին չտրվելով, իսկ մենք տեսնում ենք նման անհամարժեք ընկալումներ, կասեցնել արմատական պանթուրքական վեկտորները։ Հետեւանքը կարող է դառնալ գլոբալ մասշտաբի հրդեհը»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանում զանգվածային անկարգությունների գործով ձերբակալել են ՆԳ նախկին նախարարին
Ձերբակալվել է Երլան Տուրգումբաեւը...
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ամենաշատ