News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանում գերազանցիկ աշակերտների ընտանիքներին խոճկորներ են նվիրել, հայտնում է Asia One-ը։ Այս կերպ տեղական պաշտոնյաները հույս ունեն մյուս երեխաների մեջ սովորելու ցանկություն առաջացնել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ խոճկորների բաշխումը տեղի է ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող աղքատ շրջաններից մեկում։ Ընդհանուր առմամբ 20 խոզ է նվիրաբերվել տարրական դասարանների աշակերտների ընտանիքներին, որոնց երեխաները հաջողություն են ցուցաբերել ուսման մեջ։ Ուսուցիչ Հոու Չանլիանի խոսքով՝ ակցիան նաեւ ամրապնդում է գյուղական կրթության եւ գյուղական տնտեսության միջեւ կապը։

Հաղորդվում է, որ խոճկորները կշռել են 5-10 կիլոգրամ, իսկ մինչ հանձնելը վիճակահանություն է անցկացվել՝ հասկանալու համար, թե որ կենդանուն է ստանալու այս կամ այն ընտանիքը։

«Այս մրցանակը ոչ միայն ոգեշնչեց աշակերտներին, այլ նաեւ օգնեց նրանց ընտանիքներին»,- ասել է Չանլիանը:

Ուսուցչի խոսքերը հաստատել է ծնողների արձագանքը։ Մեծահասակները ուրախությամբ վերցրել են խոճկորներին, ծիծաղել ու կատակել միմյանց հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ