News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայում պատերազմի վտանգն այժմ զգալիորեն ավելի մեծ է, քան երբեւէ վերջին 30 տարվա ընթացքում, հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«ԵԱՀԿ տարածքում պատերազմի վտանգն այժմ ավելի մեծ է թվում, քան երբեւէ վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է Ռաուն ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի բացման ժամանակ:

«Այժմ անդամ երկրները կանգնած են խաղաղության եւ անվտանգության տարբեր մարտահրավերների առջեւ։ Երկարատեւ հակամարտությունները, ռազմական առճակատումը, արմատականացումը, ահաբեկչությունը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի թուլացման, COVID-19 համավարակի հետեւանքների, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների հետ միասին անորոշության, անկանխատեսելիության եւ վախի աճի են հանգեցնում մեր հասարակություններում»,- ընդգծել է նա։

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն, իր հերթին, պետք է կենտրոնանա Արեւելյան Եվրոպայում անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի վրա, մասնավորապես՝ Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Մենք բաց ենք լինելու երկխոսության համար եւ պատրաստ ենք նախաձեռնություններ ներկայացնել, որոնք ուղղված են փոխըմբռնմանը եւ լարվածության նվազեցմանը ԵԱՀԿ տարածաշրջանում։ (...) Մենք ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության իրավիճակի բարելավմանը՝ նպաստելով տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծման որոնմանը»,- ասել է Ռաուն։ «Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինայի շուրջ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վրա՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան եւ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միասնությունը»,- ասել է նա։

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մենք բախվում ենք մեծ ռազմական էսկալացիայի հնարավորության հետ Արեւելյան Եվրոպայում։ Մենք վերջերս տեղեկացանք անվտանգության երաշխիքների պահանջների մասին, որոնք ԵԱՀԿ տարածքի կարեւոր մասն են կազմում»,- ասել է Ռաուն:

«Մենք անտարբեր չենք անդամ երկրների կողմից հնչեցված անվտանգության առարկությունների նկատմամբ: Ես հավատում եմ, որ ԵԱՀԿ-ն ճիշտ հարթակ է համապարփակ անվտանգության բոլոր ասպեկտների քննարկման համար»,- ընդգծել է նա։ Ընդ որում, նա նշել է, որ տարածաշրջանում հնարավոր ռազմական էսկալացիայի հետ կապված իրավիճակը «միջազգային գնահատական ​​եւ պատշաճ արձագանք» է պահանջում։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵԱՀԿ-ն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ միասին առանցքային դերակատար է եվրոպական անվտանգության ապահովման գործում։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների արդյունքներով ճեպազրույցում, իր հերթին, ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի հետ հետագա շփումների մասին որոշում կկայացվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խորհրդակցությունների արդյունքներով եւ ԵԱՀԿ շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ