News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ղազախստանի կադրերը եւ Երեւանի 2008թ. մարտի 1-ի կադրերն այնքան նման են, որ թվում է, թե նույն իրադարձությունն են։ Ես կասեի, որ որոշ դեպքեր դաժանությամբ մեզ մոտ ավելի վատ էին։ Երբ ամբոխը ոստիկանության վրա էր նետում Մոլոտովի կոկտեյլով շշեր։ Երբ ամբոխի միջից հնչում էին ավտոմատի կրակահերթեր ոստիկանության դեմ։ Կես օրում տուժել է 180 ոստիկան, ոչ զինվորական, ստացել մարմնական վնասվածքներ, երկուսը սպանվել է։ Մարմնական վնասվածքները հիմնականում եղել են այրվածքներ, կոտրվածքներ եւ բեկորային վիրավորումներ։

Հարց է ծագում. 12 տարի հասարակությանն ապացուցել են, որ չէր կարելի օգտագործել ԶՈւ-ն զինված զանգվածային անկարգությունները կասեցնելու համար, ասում էին, որ դա արգելված է  Սահմանադրությամբ եւ օրրենքներով, չնայած չի արգելված։ Բայց այդ նույն մարդիկ, համարելով, որ Հայաստանում դա անհնար է, գտան, որ Հայաստանի ԶՈւ-ն կարելի է օգտագործել Ղազախստանում։ Այստեղ ես  տրամաբանություն չեմ տեսնում։ Փաշինյանը համարել եւ հիմա էլ համարում է, որ կարելի էր Երեւանում սադրել զինված զանգվածային անկարգություններ։ Բայց նա նույն բանին դեմ է Ղազախստանում։ Այստեղ նույնպես տրամաբանություն չեմ տեսնում, ոչ իրավաբանական, ոչ սովորական մարդկային։ Այստեղ ավելի շուտ երկակի ստանդարտներ են։ Ընդ որում՝ խոսքը անձի մասին է, որի հանդեպ կա դատարանի որոշումն այն մասին, որ նա զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկն է։ Այսինքն՝ ինչի՞ դեմ է նա՝ զանգվածային անկարգությունների դեմ առհասարա՞կ, թե՞ միայն զանգվածային անկարգությունների դեմ Ղազախստանում»,- հարցնում է Ալումյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարց տալ, թե ով եւ ինչպես կայծը գցեց, որը հանգեցրեց մարտի 1-ի ողբերգական դեպքերին։ «Կար ներքին լարվածություն, եւ հայտնվեց մի կին, որը գոռում էր, թե ոստիկանները «սպանել են 5 տարեկան երեխայի»։ Որպես հաստատում նա ցույց էր տվել իբր սպանված երեխայի կոշիկը, հետո պարզվեց, որ կոշիկը գտել էր աղբամանում, իսկ երեխա ընդհանրապես չէր էլ եղել։ Հետո մարտի 1-ի կազմակերպիչները ոչ միայն չհանգստացրին ժողովրդին, այլեւ սկսեցին հրահրել։ Կազմակերպում էին մոմավառություն ի հիշատակ երեխայի, չնայած երեխա չէր էլ եղել։ Նրանք, ովքեր սարքեցին այդ ներկայացումը, այդ հրեշավոր մանիպուլյացիան, որը ժողովրդին վերածեց ամբոխի, ապրում են մեր մեջ եւ շարունակում մանիպուլացնել։ Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին եւ փորձեք չդառնալ այդ մանիպուլյացիաների զոհը»,- կոչեց փաստաբանը։

Պատասխանելով 10 զոհվածներին 30 մլն վճարելու մասին հարցին՝ փաստաբանը նշեց, որ վարչապետը պետք է պահի խոսքը եւ ավելի քիչ չվճարի սահմանները պահելիս զոհված զինվորների հարազատներին։ «Նույն մարդկանց Ղազախստանում նա անվանում է ահաբեկիչներ, իսկ այստեղ՝ բռնաճնշումների զոհեր։ Երկակի ստանդարտներ են։ 30 մլն-ի վճարումը թաքնված կաշառք է»,- ամփոփել է Ալումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանում զանգվածային անկարգությունների գործով ձերբակալել են ՆԳ նախկին նախարարին
Ձերբակալվել է Երլան Տուրգումբաեւը...
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ