News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անգլիայի եւ Ուելսի բարձր դատարանը մերժել է անվանարկման հայցը, որը ներկայացրել էին Ադրբեջանի լուծարված Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի զավակները իսպանական հինգ պարբերականների դեմ, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով բարսելոնական El Periodico թերթին, որը նույնպես պատասխանողների թվում էր։

Էլդար Մահմուդովի զավակները՝ Անարը եւ Նարգիզը, բողոք էին ներկայացրել հոդվածի առիթով, որը հրապարակվել էր 2020թ. մայիսին այն պարբերականներում, որոնք մտնում են Prensa Iberica մեդիախմբի մեջ։ Դրանում պատմվում էր ԱԱԾ նախկին ղեկավարի բիզնես-կայսրության եւ նրա ընտանիքի անշարժ գույքի մասին Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում եւ Լիտվայում։ Հետաքրքիր է, որ իսպանական ԶԼՄ-ների դեմ հայցը ներկայացվել էր բրիտանական դատարան, քանի որ, հայցատուների կարծիքով, Պիրենեյներում հրապարակված հոդվածները վնաս են հասցրել իրենց շահերին Մեծ Բրիտանիայում։

El Periodico-ն գրում է, որ Անար եւ Նարգիզ Մահմուդովների ներկայացրած բողոքը  կարող էր վտանգավոր նախադեպ ստեղծել, որը կսպառնա ինֆորմացիայի ազատությանը։ Չէ՞ որ հայցատուները դատի են տվել ԶԼՄ-ներին իրավազորության սահմաններից դուրս, որին նրանք պատկանում են։ Այսինքն՝ նրանք դիմել են ոչ թե իսպանական, այլ բրիտանական արդարադատությանը, իսկ դա ստիպել է Prensa Iberica-ին պաշտպանվել իր համար օտար իրավանորմատիվային բազայի պայմաններում եւ շատ ավելի բարձր ծախսերով, քան իսպանական դատարաններում։

Արդյունքում՝ Լոնդոնի դատարանը որոշում կայացրեց մերժել հայցը, քանի որ համարեց, որ Մահմուդովները չեն կարողացել ապացուցել, որ հոդվածը իրական վնաս է հասցրել նրանց շահերին Մեծ Բրիտանիայում։ Դատարանը որոշեց, որ հայցատուներին չի հաջողվել ցուցադրել, որ իրենց «ծանրության կենտրոնը» Միացյալ Թագավորությունում է, քանի որ, իրենց իսկ խոսքով, իրենք զգալի բիզնես-շահեր ունեն Իսպանիայում։

Իսպանիայում Մահմուդովների ունեցվածքի մասին հոդվածը El Periodico-ից բացի հրապարակվել է նաեւ Diario de Mallorca, Diario de Córdoba, Opinión de la Coruña եւ Regió7 պարբերականներում։ Դրանց դեմ էլ ներկայացվել էր հայցը։ Ընդ որում՝ հայցում չեն հիշատակվել ոչ բրիտանական The Observer-ը, ոչ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են Finance Uncovered-ը եւ Organised Crime and Corruption Reporting Project-ը, որոնք Prensa Iberica-ի թերթերի հետ միասին աշխատել են նյութի վրա՝ օգտագործելով փաստաթղթերի արտահոսքը Cayman National Bank-ից։

Բրիտանական ԶԼՄ-ներին եւ վերոնշյալ կազմակերպություններին դատի չտալու որոշումը գրավել է դատարանի ուշադրությունը եւ զարմանք առաջացրել, չէ՞ որ Մահմուդովների ունեցվածքի մասին հոդվածները՝ հրապարակված անգլերենով, կարող էին պակաս վնաս չհասցնել իսպանալեզու մեդիաներից։

Վերադառնալով անցած տարվա հոդվածին, որն էլ բողոքի պատճառն էր հանդիսացել, արժե հիշեցնել, որ դրանում խոսվում էր Մահմուդովների ընտանեկան կայսրության մասին, որի արժեքը գերազանցում է 100 մլն եվրոն։ Միայն իսպանական Մալյորկայում քույրը եւ եղբայրը ձեռք են բերել ավելի քան 33 մլն եվրոյի ակտիվներ։ Նրանք ունեն շենքեր, ընկերություններ, հյուրանոցներ, խանութներ, տներ եւ բնակարաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ