NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացու մահվան մասին տեղեկությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել»-ում վերելակի ընկնելու հետեւանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել։ Միջադեպի հետեւանքով զոհվել են 32-ամյա Հայկ Ղազարյանը եւ 31-ամյա Արտակ Բեզոյանը։
Վերելակն ընկել է յոթերորդ հարկից: Հաղորդվում է, որ տուժածներից մեկը եղել է վերելակում, իսկ երկրորդը՝ խցիկի ու պատի արանքում։ Հայտնի է, որ հյուրանոցի շենքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: