«Թալիբան» ահաբեկչական շարժման ղեկավարները փորձել են ճնշել խմբավորման ուզբեկ ներկայացուցիչների ապստամբությունը Աֆղանստանի նահանգներից մեկում, սակայն դժվարությունների են հանդիպել։ Այդ մասին հայտնել է Աֆղանստանի քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն իր Telegram ալիքում։
Փորձագետի խոսքով՝ Քաբուլի հրամանով Մազարի Շարիֆից փուշտուն թալիբների ջոկատ է ուղարկվել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբ նահանգ՝ ապստամբներին հանդարտացնելու համար։ Սակայն ճանապարհին ջոկատը դարանակալվել է ուզբեկ թալիբների կողմից եւ լուրջ կորուստներ կրել։
«Արդյունքում կասեցվել է ջոկատի առաջխաղացումը դեպի Ֆարյաբ»,-մանրամասնել է Սերենկոն։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ զոհերի թվի մասին տեղեկություններ, չեն հաղորդվում։