News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ պլանը հնարավորինս շատ համայնքապետների նկատմամբ քրեական գործեր «կարելն» է, ինչը Փաշինյանի սիրած զբաղմունքն է: Նման շահագրգռվածության հիմնական պատճառը ոչ միայն նեղվածությունն է խայտառակ արդյունքներից, այլև առաջիկայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեն:

Ինչպես հայտնի է, իշխանությունները պատրաստվում են արմատապես փոխել Սահմանադրությունը, մասնավորաբար կառավարման համակարգը, իսկ իրենք վաղուց կորցրել են նաև էլեկտորատը: Ուրեմն, մարզերում պետք են հավատարիմ ու իրենց հրամանները հլու-հնազանդ կատարող համայնքապետներ, որոնք կլծվեն ամեն գնով «այո»-ն ապահովելու գործին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այսպես կոչված, «սորսականները», որոնք բավականին շահարգռգռված են սպասվող սահմանադրական փոփոխություններով, փորձում են ամեն ինչ անել, որ Սահմանադրությունից հանվեն «սուպերվարչապետության» բոլոր «դրվագները»։

Ըստ կառավարության կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, իշխանությունները փորձելու են հասնել հետևյալ լուծման. Սահմանադրությունը գրեթե արմատապես փոխվում է, ՀՀ-ում վերահաստատվում է կիսանախագահական համակարգ, որտեղ ուժայինները դարձյալ անցնում են նախագահի վերահսկողության տակ։ Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը միանգամից հաճելին համատեղում է օգտակարի հետ՝ իր հարաբերությունները չվատացնել «սորոսականների» հետ, հետո էլ շարունակել իր «թագավորական» կյանքն արդեն նոր պաշտոնում, եթե, իհարկե, հաջողվի մինչ այդ մնալ իշխանության ու «ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան
Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ...
ԵՊՀ արհմիությունը բոլոր դասախոսներին և աշխատողներին կոչ է անում միանալ բողոքի ակցիաներին
Երևանի պետական համալսարանի արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր...
Բագրատ սրբազանի  գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ
Բագրատ սրբազանը հույս հայտնեց, որ ընդվզման այս արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում...
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթ սկսվեց դեպի ԵՊՀ․ ժամը 18։30-ին հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում (ուղիղ)
Որպեսզի այն պահանջը, որ դուք ձևակերպել եք, որը իմ շրթունքներից էլ հնչեց, ի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ