News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագան քննարկելու համար:

ԱՄՆ և միջազգային հանրությունը արձագանքում է այս գործընթացին. «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոմնի դիրքորոշման մասին:

 Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

 Հանդիպումից հետո կողմերն առանձին հայտարարություններում շեշտել են, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»:

 «Հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ», ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, ուր նշված է նաև, որ «կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն` առանց նախապայմանների»:

 Դեռևս պարզ չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպումը։ Հունվարի 14-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը ողջունել է նաև ԵՄ-ը: Միության արտաքին հարաբերությունների բաժնի խոսնակ Պետեր Ստանոն թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ-ն ողջունում է երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ այդ նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը: «Հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը կարևոր առաջընթաց է, և մենք խրախուսում ենք Անկարային և Երևանին շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ», գրել է ԵՄ ներկայացուցիչը։

Հայ-թուրքական գործընթացը ողջունել է նաև Մոսկվան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չկարգավորված քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ կերպով…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ