News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քոլիվիլ քաղաքի (Տեխասի նահանգ) սինագոգում պատանդներ վերցրած մարդը շաբաթ օրը բաց է թողել մեկ տղամարդու։ Այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Տղամարդը ազատ է արձակվել, նա չի տուժել, <...> բուժօգնության կարիք չունի։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները շարունակում են բանակցությունները կասկածյալի հետ»,- նշել են իրավապահները։ Ենթադրվում է, որ շենքում եւս երեք պատանդ է մնում։ Պատանդառության պահից անցել է ավելի քան վեց ժամ։

ABC հեռուստաընկերությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատանդ է վերցվել չորս մարդ, այդ թվում ռաբբին։ Պատանդներ վերցրած մարդը, հեռուստաընկերության հաղորդմամբ, պնդում է, որ պայթուցիկ սարք ունի։ Ինչպես հեռուստաընկերությանն ասել է իշխանությունների անունը չնշած ներկայացուցիչը, զինված տղամարդը պնդում է, որ ահաբեկչության համար դատապարտված Աաֆիա Սիդիկիի եղբայրն է եւ պահանջում է ազատ արձակել նրան։ Սիդիկին պատիժը կրում է Տեխասի ՌՕՈւ ռազմակայանում, նա դատապարտվել է 86 տարվա ազատազրկման 2010թ. ամերիկյան զինվորի դեմ մահափորձի համար եւ կասկածվում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Հատուկ ծառայությունները պարզում են կասկածյալի անձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ