News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Սերբիայի սահմանադրությունում արդարադատության ոլորտում փոփոխությունների կատարման համար հանրաքվեի ընտրատեղամասերը բացվել են։ Փորձ է արվելու երկրի օրենսդրությունը մոտեցնել ԵՄ չափորոշիչներին, տեղեկացրել է Հանրապետական ընտրական հանձնաժողովը (ՀԸՀ), հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ՀԸՀ տվյալներով՝  ձայնի իրավունք ունի ավելի քան 6,5 մլն մարդ։ Մարդիկ իրենց կամքն արտահայտելու են կիրակի, ժամը 07.00-20.00-ն 8029 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Սերբիայի ողջ տարածքում, բացի Կոսովոյից եւ Մետոխիայից։ Սերբիայի քաղաքացիները նաեւ կարող են հանրաքվեին մասնակցել արտասահմանյան 10 ներկայացուցչություններում։

Հանրաքվեի հարցը ձեւակերպված է այսպես. «Համաձա՞յն եք արդյոք Սերբիայի սահմանադրության փոփոխության ակտի հաստատմանը»։ Խոսքը իրավական համակարգի բոլոր մարմիններում դատավորների ընտրության կարգի մասին է՝ հիմնական դատավորներից մինչեւ սահմանադրականը։ Երկրի խորհրդարանը ավելի վաղ չեղարկել էր ընտրություններին մասնակցության 50 տոկոսի շեմը, որպեսզի հանրաքվեն կայանա, այժմ բավական է ձայների պարզ մեծամասնությունը։ Սերբիայի ղեկավարության անդամները՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ, բազմիցս քաղաքացիներին կոչ են արել դրական պատասխան տալ պլեբիսցիտի հարցին։

Սահմանադրության փոփոխությունները նախատեսում են, որ Սերբիայի դատավորներն այժմ կընտրեն իրենց վեց գործընկերներին, խորհրդարանը՝ չորս իրավաբանի, 10 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձով, նրանց կգումարվի Գերագույն դատարանի նախագահը, եւ նրանք միասին կձեւավորեն Դատավորների բարձր խորհուրդը (ԴԲԽ)։ ԴԲԽ-ն այնուհետեւ ինքը կհաստատի դատավորներին համակարգի բոլոր մարմիններում։ Նույն կերպ կձեւավորվի Դատախազների բարձր խորհուրդը՝ համանման լիազորություններով։ Ավելի վաղ դատավորներին եւ դատախազներին՝ առաջին երեք տարվա փորձաշրջանով, ընտրում էր խորհրդարանը, այսինքն՝ Սկուպշչինայի կառավարող մեծամասնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել