News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է կառավարության կազմում կադրային զանգվածային զտումների՝ լոքդաունի շրջանում երեկույթի մասնակցելու պատճառով սկանդալի ֆոնին, գրում է The Times-ը, փոխանցում է Գազետան։

Թերթը նշում է, որ վարչապետը ցանկանում է «փրկել կաշին» եւ չի պատրաստվում պատասխանատվություն ստանձնել առաջացած խնդիրների համար։ Ջոնսոնը կարծում է, որ անհայտ պատճառներով իր թիմը օգնություն չի ցուցաբերել եւ թույլ է տվել տեղի ունեցածը, ուստի անհրաժեշտ է անձնակազմի հարկադիր թարմացում։

Նյութում նշվում է, որ Ջոնսոնը ծրագրում է «պոպուլիստական ​​հայտարարություններով» հանդես գալ՝ իր դիրքերը պահպանելու համար։ Նման հայտարարությունների թվում կլինեն Դաունինգ սթրիթում «խմելու արգելքի» առաջարկները, կորոնավիրուսային սահմանափակումների վերացումը եւ անօրինական միգրանտների դեմ պայքարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ