News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք ունենք տարածաշրջան եւ հարեւաններ, որոնք ՀՆԱ-ի եւ նրանց տարբեր միջազգային կազմակերպություններում լինելու, նրանց ուժից, հնարավորություններից բխելով պետք է մտածենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որոնց առաջին հանդիպումը գնահատվել է կառուցողական:

«Եթե մենք պետք է անցնենք սոցկայքերում անձնական գրառումների մակարդակի, մենք չենք կարող Հայաստանը սահուն կերպով այլ հարթակ տեղափոխել: Ռիսկեր ցանկացած գործընթացում կա: Այստեղից եթե Սեւան գնաք մեքենայով, այդտեղ էլ ռիսկ կա»«-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում կարող է Թուրքիան տնտեսապես գրավել Հայաստանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես այստեղ կուզեմ մի քանի հարթակ դիտել. Նախ այն հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ հիմա Թուրքիայի պետությունն է, եւ տասնյակ հարյուրավոր սերունդներով այնտեղ են ապրել, ես որքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ հայերը այստեղ տնտեսապես շատ լավ են իրենց զգում: Երկրորդ, մեր սահմաններից այն կողմ, Ղարս եւ այլ տարածքներում մինչեւ 200 կմ, այտդեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ում: Դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ ամենաժամանակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Նկատի ունեմ տոմոգրաֆիայի եւ այլ սարքերը: Այդ դեպքում մեր բժիշկները բավական լավ կրթություն ունեն եւ հնարավոր է, որ այդտեղի բնակիչները, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից նաեւ Երեւանից օգտվեն: Մենք էլ օգտվելու ենք ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»:

Լրագրողի դիտարկմանը, թե պատրաստվում են հաշտվել այն մարդկանց հետ, ովքեր հայերին սպանել են, Սուքիասյանն արձագանքեց. «Ձեզ էլ են սպանել, անգլիացիներն էլ ֆրանսիացիներին են սպանել, նրանք ՝լ գերմանացիներին, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։

Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան բարեկեցիկ կյանք, դրա համար ֆորմուլաներ կան՝ իրողության ֆորմուլաները, ոչ թե պետք է գնամ մի զարգացած երկրի ֆորմուլա բերեմ ու ասեմ, թե սա պետք է լինի: Տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, մենք նույնպես պետք է օգտվենք, մեր հարեւանները նույնպես: Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները», - ասաց պատգամավորը։

Հարցին, թե արդյոք Թուրքիան հրաժարվել է իր նախապայմաններից, նա պատասխանեց. «Այն գործընթացները, հայտարարությունները և այն իրողությունները, որոնք կարող են տարածաշրջանում և միջազգային հարթակներում լինել, շատ ժամանակ մեզանից կախված չի լինում, և այն երկրները, որոնք ուզում են «թուրան» կամ այլ միավորումներ կառուցել, սակայն հնարավոր է, որ իրենցից ավելի հզոր այլ երկրները, այլ գործիքներ օգտագործելով, ձախողեն միություններ ստեղծելու ցանկություն ունեցող երկրների պլանները։ Դրա համար մենք պետք է խելացի լինենք, ամեն ինչի մեջ ինքներս չգնանք, չմասնակցենք, որովհետեւ դա մեր գործը չէ։ Մեր գործը մեր հարևանների հետ ուղղակի հարաբերությունները հստակեցնելն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ