News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ներդրում կիրականացնի լոգիստիկ և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Գլոբալ Քոննեքթ»  ընկերությունում: 

Ընկերության ղեկավարությունը հաշվի առնելով ընկերության ընդլայնման ներուժը՝ մտադիր էր ներգրավել ֆինանսական միջոցներ՝ բեռնատար ծառայությունների մասնաբաժինն ընդլայնելու համար: Այդ նպատակի իրականացման համար ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը կներդնի շուրջ 1,4 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` երկրի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեն բեռնափոխադրումների և լոգիստիկայի ընդլայնումն ու զարգացումը:  

Ներգրավված ներդրումները հիմնականում կուղղվեն ընկերության համար նոր, ներառյալ սառնարանային բեռնատարների ձեռքբերմանը:  Մեքենաների քանակի ավելացման շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ռազմավարական նպատակը՝ տեղական խոշոր արտահանողներին և ներկրողներին տրամադրելով տարբեր  մասնագիտացված առաքման ծառայություններ:

ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ Հակաճգնաժամային ֆոնդը ընդլայնվելու կամ նոր բիզնես նախաձեռնություն սկսելու ցանկություն ունեցող ընկերություններին առաջարկում է բաժնեմասային մասնակցություն՝ առավելագույնը 49% բաժնեմասային մասնակցությամբ։ 

Ֆոնդի միջոցները պարզապես ֆինանսական աջակցություն չեն, այլ ներդրում՝ աճի պոտենցիալ ունեցող բիզնես ծրագրերում։ Ֆոնդի մասնակցությանը կարող է դիմել ցանկացած ընկերություն՝ պայմաններին համապատասխանելու դեպքում։ 

«Գլոբալ Քոննեքթ» ընկերությունը գործունեությունը սկսել է 2018 թվականին: Այն իրականացնում է բեռնափոխադրումներ և մատուցում լոգիստիկ ծառայություններ` դեպի մի շարք երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ