News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 5 կետեր է շարադրել, որոնցից առաջին կետի հետ ամբողջովին համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրություն չդնելով ցանկացած գնով փորձում է պահել իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ուղղակի մեկ հավելում. Առաջին նախագահի մյուս բնութագրումներից մեկնելով, հատկապես պատերազմից հետո Փաշինյանի հասցեին ասելով «ազգակործան պատուհաս», բայց ցավոք մենք որեւէ կերպ այդ որակված իշխանության դեմ պարոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմի կողմից որեւէ էական ռեալ քայլ չենք տեսել:

Այո, երկրորդ կետով նախագահը նաեւ անդրադառնում է Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ նույն բառերով բնութագրում է նրանց, որ փորձում են միջոցների մեջ խտրություն չդնելով, զավթել իշխանությունը: Ակնհայտորեն սխալ գնահատական է: Այդ որ զավթման կամ միջոցների մեջ խտրություն չդնելու մասին է խոսքը, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իր բնավորության համաձայն փորձում է նույնկերպ հավասարեցնել այս պատուհաս իշխանությանը եւ ընդդիմությանը, որը փորձում է երկիրը դուրս բերել այս վիճակից»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ 1996 թվականին «խայտառակ կեղծիքներով եւ բռնի ուժով Լեւոն Տեր-Պետրոսյանը բռնազավթել է իշխանությունը»:

«Փորձել է իշխանությունը բռնազավթել այս վարչապետ կոչվածի մեթոդներով 2008 թվականին: Հետաքրքիր է, որ 2021 թվականի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ՀԱԿ-ով մասնակցում էր ընտրություններին, արդյոք նա փորձում էր բռնազավթել իշխանությունը:

Երրորդ կետով Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ այս երեք ճամբարներում էր  չկա պետական շահի գիտակցում: Պետական շահի գիտակցման ընկալումը շատը վաղուց է խեղաթյուրված Տեր-Պետրոսյանի մոտ: Եթե այդ շահի գիտկցումը լիներ, ինքը իմ թվարկած քայլերին չէր գնա: Մեղադրել հատկապես երկրորդ եւ երրորդ  նախագահների թիմերին պետական շահի գիտակցում չունենալու մեջ, ես կարծում եմ՝ առնվազն բարոյական չէ: Այն, որ երկրորդ ու երրորդ նախագահներն ունեն պետական շահի գիտակցում, ես դրանում չեմ կասկածում, եւ ափսոսում եմ, որ առաջն նախագահը կասկածում է»,-հայտարարեց Վարդանյանը:

Անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, թե ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է, Աղվան Վարդանյանն ասաց, որ սրանով նա կարծես, իրեն եւ իր թիմին դուրս է դնում այդ ցանկից. «Իր սովորության համաձայն, նա փորձում է խոսել վերեւից, բայց  այս դեպքում խոսում է ներքեւից, կողքից, հեռվից, Հայաստանից դուրս՝ իրեն մեկուսացնելով այս բոլոր գործընթացներից: Սա եւս բնորոշ է պարոն Տեր-Պետրոսյանի խառնվածքին»:

Նա նաեւ ասում է, որ հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Այսինքն ինքը սրանով հասարակությանը մղում է անտարբերության, պասիվության, եւ գտնում է, որ որեւէ մեկը, բայց այս երեք կողմերից, անելիք չունի: Սա շատ վատ ազդակ է հասարակությանը:

Վերջում նա մեղադրում է           քաղաքագիտական հանրությանը, լրատվամիջոցներին: Սա եւս կողքի նայողի, իրեն հեռու պահողի, անմասնակից անձի, ոչ թե ՀՀ առաջին նախագահի դիրքորոշում է: Ցավում եմ, բայց սա հերթական փորձն է առաջին նխագահի կողմից՝ փորձել նույն հարության վրա դիտարկել այս իշխանությանը՝ իր բոլոր ավերներով, պահուհասներով, եւ ՀՀ երկրորդ ու երրրդ նախագահության թիմերին, ինչը, պարոն Տեր-Պետրոսյան, արդար չէ եւ սազական չէ ՀՀ առաջին նախագահին»,-ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

 

Տպել
Ամենաշատ