News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Environmental Psychology ամսագրում:

Հետազոտողները հրավիրել են 1587 կամավորների, նկարագրել են աճեցված միս արտադրելու գործընթացը եւ այն պատրաստելու եղանակը, իսկ հետո խնդրել են գնահատել այն փորձելու իրենց պատրաստակամությունը: Ցանկացողները քիչ են եղել, իսկ մսակերների մոտ 35%-ը եւ բուսակերների 55%-ը ասել են, որ աճեցված միսն այնքան զզվանք է պատճառում, որ նույնիսկ չեն կարողանում մի կտոր կծել: Զզվանք առաջացնող հիմնական գործոնը նման մսի անբնական լինելն է։  

Հետագայում աճեցված միսն անխուսափելիորեն կհայտնվի շուկայում, եւ կարեւոր է հասկանալ, թե կոնկրետ ինչպես այն պետք է ներկայացնել բնակչությանը, նշում են գիտնականները։ Օգտակար հատկություններով նման միսը չի տարբերվի սովորական մսից, բայց կնվազեցնի անասնաբուծության հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաեւ կնվազեցնի կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը։ Սակայն, ըստ երեւույթին, այս գործոնները բավարար չեն պոտենցիալ սպառողների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ