News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-18-ը ԱՆԻՖ-ը` տնօրեն Դավիթ Փափազյանի գլխավորությամբ, մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) գագաթնաժողովին։

Կայունության, կլիմայի փոփոխության և վերականգնվող էներգետիկայի խնդիրների վերաբերյալ աշխարհի խոշորագույն գագաթնաժողովներից մեկը հյուրընկալվում է ԱՆԻՖ-ի գործընկեր Աբու Դաբիի Մասդար ընկերության կողմից, որի հետ ԱՆԻՖ-ն իրականացնում է «Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը։

Գագաթնաժողովի շրջանակներում ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Մասդար ընկերության մայր կազմակերպության` Աբու Դաբիի Մուբադալա պետական ներդրումային ֆոնդի, գլխավոր տնօրեն Խալդուն Խալիֆա Ալ Մուբարակի և Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի հետ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հանդիպմանը։

Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի բնագավառում Հայաստանում Մասդարի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական օրակարգում կայունության խնդիրների աճող դերը։

Աբու Դաբիի ամենամյա գագաթնաժողովին մասնակցում է ավելի քան 35 հազար պատվիրակ` ավելի քան 130 երկրից։ Մասնակիցների շարքում են մի քանի երկրների նախագահներ և վարչապետեր, առաջատար միջազգային ընկերությունների ղեկավարներ։  

Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման խնդիրներն այսօր առանցքային են դառնում նաև ֆինանսական աշխարհում։ Ֆինանսական հաստատություններն ու ներդրումային ֆոնդերը մշակում են կայունության չափանիշներ` կարևորելով կայուն զարգացման տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող ներդրումային քաղաքականությունը։

«ԱՆԻՖ-ը կարևորում է իր կողմից իրականացվող ծրագրերի կայունության ասպեկտը, և Մասդարի հետ համատեղ ծրագրերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում այդ ուղղությամբ մեր ստանձնած պարտավորություններին համահունչ են։ Կարևոր է կայունության տեսանկյունից առավել բարդ ոլորտներում չափանիշների սահմանումը և դրանց հետևողական իմպլեմենտացիան։ ԱՆԻՖ-ի պորտֆելում այսօր արդեն կան և ապագայում նույնպես կլինեն կայունության տեսանկյունից մարտահրավերներ պարունակող ծրագրեր։ Պատասխանատու ֆինանսավորողները և բանկերը ստանձնում են մասնակցության միջոցով բարդ ոլորտների կառավարման պատասխանատվությունը` հիմնվելով այն համոզման վրա, որ կայունության չափանիշների շարունակական բարելավումը հնարավոր է բոլոր ոլորտներում և բխում է թե’ պետության, թե’ ներդրողի շահերից»,- ասել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը` կարևորելով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների դերը Հայաստանում կայունության մշակույթի հետագա ներդրման և կարողությունների զարգացման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ