News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտում են, որ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է անվտանգային, սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրության կենտրոնում էր առաջիկա ժամանակահատվածում ԱՀ հանրային խորհրդի ստեղծման հարցը։ Ապաքաղաքական այս մարմինը ձևավորվելու է հանրության շրջանում հարգանք և վստահություն վայելող, համապատասխան մարդկային որակներ ու գիտելիքներ ունեցող հասարակական հատվածի ներկայացուցիչներից, և միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը։

Խոսելով հանրային նշանակության հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է նաև, որ պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում ԱՀ պետական կառավարման մարմինները շարունակում են Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա իրականացնել իրենց լիազորությունները, սակայն պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ և նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:

Նախագահը շեշտել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անզիջում կուրսի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ