News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից ՀՀԿ առաջնորդը եղել է հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը  իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիայի  ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, նախագահ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով:

Հայկ Մամիջանյանի խոսքով, հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, քանի որ ընթացիկ յուրաքանչուր իրադարձության վերաբերյալ տեղեկացվել են հիմնականում Թուրքիայի արտգործնախարար  Չավուշօղլուից, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ից, իսկ Ստոկհոլմում մեր երկու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց:

«Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ յուրաքանչյուր քայլը խորհրդակցում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին, թեպետ արդեն իսկ տեսել ենք  ԱԳՆ արտահայտությունը:

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝  արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նշեց, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և  ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու:

«Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշվի ղարաբաղյան հակամարտության  բանակցությունների: Հիշեցնեմ` Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից, որի  անդամ է նաև Թուրքիան, տարածվեց հաղորդագրություն, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան  անմիջական մասնակից էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա, այդ գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք,  քանի որ  հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է, Էրդողանի վերընտրվելու  շանսերը շատ ցածր են, իսկ նա համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար:

«Այս գործընթացը չի  կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև  մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ