News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի արտահայտությունները այն բանից հետո, երբ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները նախապես կտեղեկացնեն հանրապետության իշխանություններին իրենց ուղեւորությունների մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը` պատասխանելով Ազգային ժողովում պատգամավորների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Ալիեւի խոսքերը վերաբերում են ընտրված պաշտոնյային եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք ձեւով եւ բովանդակությամբ անընդունելի են։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,- ասել է նա։

Նախարարը հիշեցրել է նաեւ, որ ֆրանսիացի պատգամավորներն ու պաշտոնյաները պարբերաբար ծանուցում են ԱԳՆ-ին իրենց արտասահմանյան ուղեւորությունների մասին՝ անկախ դրանց նպատակից՝ որպես օրինակ բերելով Սենատում (վերին պալատ) «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի եւ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնի Հայաստան կատարած այցերը։ Ի պատասխան՝ հարց տվող հանրապետական պատգամավոր Էրիկ Սյոտտին ասել է, որ «թեկնածու Պեկրեսը չի պատրաստվում ճամփորդության թույլտվություն խնդրել թեկնածու Մակրոնից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ