News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

113 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Այս մասին ասվում է Գինեսի ռեկորդների գրքի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Տղամարդը ռեկորդակիր է հայտարարվել 2021 թվականի սեպտեմբերին՝ 112 տարեկան 211 օրական հասակում։ Սատուրնինոն եւ նրա կինը՝ Անտոնինան, ունեն յոթ դուստր, 14 թոռ եւ 22 ծոռ, ասվում է հաղորդագրության մեջ։

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Սատուրնինոն ծնվել է իսպանական Լեոն քաղաքում 1909 թվականին։ Իր ցածր հասակի պատճառով նա խուսափել է զորակոչից Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ սկսել է կոշիկի գործ՝ զինվորների համար կոշիկներ պատրաստելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ