News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փախստականների վերադարձը՝ հայերի վերադարձն Ադրբեջան եւ ադրբեջանցիներինն Արցախ, կարող է լինել միայն հայելային։ Այս մասին հունվարի 19-ին մամուլի ասուլիսւմ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը, որն ինքն էլ 1998 թվականից մասնակցել է բանակցային գործընթացին տարբեր կարգավիճակներով՝ ԱԳՆ աշխատակցից մինչեւ ԱԳՆ ղեկավար, նշեց, որ, ըստ էության, սեղանին երկու հարց է՝ կարգավիճակ եւ սահմաններ՝ գումարած որոշ հումանիտար հարցեր, փախստականների վերադարձ։

«Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը  գրեթե չի փոխվել։ Սկզբում մենք ասում էինք, որ բացառվում է Արցախի ենթարկումն Ադրբեջանին՝ որ կարգավիճակով էլ որ լինի»,- ընդգծեց նախարարը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքն էլ հրաժարվել է միասնական պետության առաջարկված գաղափարից, որտեղ Արցախը հավասար կլիներ կարգավիճակով։ «Մեզ համար կարմիր գիծը Ադրբեջանի կազմում գտնվելն է։ Դա չի լինի։ Այլապես Արցախը չի լինի։ Հարցը պետք է կարգավորվի փաթեթային ձեւով։ Բոլոր հարցերը լուծվում են անմիջապես։ Ադրբեջանն առաջարկում էր փուլայինը։ Բայց նրանց փուլայինը տարբերվում էր անգամ մեր փուլային կարգավորման որոշ տարրերից։ Նրանք խոսում էին շրջանների մասին՝ որպես առաջին քայլ։ Իսկ մենք ասում էինք՝ եկեք սկսենք մեր անկախության ճանաչումից։ Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա այստեղ էլ պատկերացումը չի փոխվել։ Մենք երբեք չենք հրաժարվել քննարկել այդ հարցը։ Բայց առանց քաղաքական հարցերի լուծման այդ մասին խոսք չկա։ Սկզբում պետք է կարգավորվեն կարգավիճակի եւ սահմանների հարցերը։ Եթե փախստականները վերադառնում են, ճանաչո՞ւմ են նրանք արդյոք Արցախի Հանրապետությունը։ Եվ վերադարձը կարող է լինել միայն հայելային։ Հայերը վերադառնում են Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, այլապես չենք կարող միակողմանի քննարկել։ Բայց Ադրբեջանը չի ցանկանում, որ հայ փախստականները վերադառնան։ Եվ ադրբեջանցի փախստականների վերադարձն էլ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ոչ նրա համար, որ հոգ են տանում մարդկանց զգացումների մասին, այլ որպեսզի փորձեն ժողովրդագրականորեն կլանել Արցախը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ