News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հազվադեպ մետաղադրամը, որն ուներ նույն դիմերեսը եւ դարձերեսը, eBay ինտերնետ-աճուրդում 50 անգամ ավելի թանկ է վաճառվել անվանական արժեքից, տեղեկացնում է The Sun-ը։

Երկու ֆունտ արժեքով մետաղադրամը աճուրդի էր դրվել յոթ օր եւ վաճառվել 100 ֆունտով, մեկնարկային գինը 70 ֆունտ էր։

Որպես կանոն, մետաղադրամի մի կողմը զարդանախշ է լինում, մյուս կողմում միապետի կամ առաջնորդի պատկերն է։ Այս մետաղադրամի պարագայում, որը հատվել է 19 տարի առաջ, դիզայնը նույնն էր երկու կողմից էլ։

Այն ստեղծվել է կերպարվեստի ուսուցիչ Բրյուս Ռաշինի կողմից, որը շահել էր մետաղադրամի դարձերեսի դիզայնի մրցույթում։ Պատկերը խորհրդանշում է տեխնոլոգիաների զարգացումը երկաթե դարից մինչեւ արդյունաբերական հեղափոխություն։

Չնայած անսովոր սխալին՝ մետաղադրամը շարժել էր գնորդների հետաքրքրությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ