News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կխնդրեմ ԱԺ դահլիճում դիվանագիտության պատմության, քաղաքական պատմության մասին ելույթների նկատմամբ նախանձախնդիր լինել, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների, որ մեր պատգամավորները թյուրիմացության մեջ չընկնեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով  Երևան-Ստամբուլ և Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանը։

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործող H-50 և H-60 օդային երթուղիները փակվել են 1993 թվականի ապրիլի 5-ին:Այն բանից հետո, երբ մարտի վերջ, ապրիլի առաջին օրերին ազատագրվեց Քարվաճառը, Թուրքիան բազամթիվ քայլեր նախաձեռնեց, որոնցից մեկը այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելն էր, եղավ Թուրքիայի կողմից օդային սահմանի փակումը:

Դրանից հետո արդեն 1995 թվականի ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցից մի քանի օր առաջ Թուրքիան եւ միջազգային ճնշամամբ, եւ Եվրոպական ավիացիոն գործակալության ճնշմամբ համաձայնագիր կնքեց Հայաստանի հետ Անկարայում՝ Շահեն Պետրոսյան, օդային H-50 գիծը բացելու մասին: Այդ ժամանակ վարչապետը Թանսու Չիլերն էր: օդային գիծը շահագործում էր Հայկական ավիաուղիները: Ճիշտ է՝ անունը դրած էր չարտերային, բայց Հայկական ավիաուղիները տարիներ շարունակ շահագործել են Ստամբուլ-Երեւան, Երեւան-Ստամբուլ գիծը: Դրանից հետո 2003-ին պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը կարողացավ երկար ջանքերի շնորհիվ արդեն թուրքական ավիաընկերություն ներմուծել Երեւան-Ստամբուլ թռիչքներին»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ–Երևան թռիչքների գործարկմանը. «Խնդիրը հետևյալն է․Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։ Ինչպես Էրդողանն է իբրև բարի կամքի դրսևորման օրինակ խոսում, որ 2003 թվականին իմ վարչապետության ժամանակ՝ տեսեք՝ ես թույլ տվեցի դեպի Երևան թռիչքներ»,–ասաց նա։

Իր ելույթի վերջում նա նաև անդրադարձավ իշխանական պատգամավորների կողմից պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելուն։ «Տպավորություն է, որ երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում»,–ասաց նա։

Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանիօն ձայն տալուց առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Այսօր երազ տեսե՞լ եք, պարոն Թունյան»։

Տպել
Ամենաշատ