News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների գործով դատական նիստերի դահլիճում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ իրենց ասել են, որ դատավարությունն ընթանում է դռնփակ ռեժիմով, սակայն սա նախնական դատական նիստն է, հետեւաբար իրավունք չունեն դռնփակ անցկացնել, դրա համար պետք է հատուկ որոշում լինի:

Այս պահին լրագրողները կանգնած են դատական նիստերի դահլիճի դռների մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

Նրանք պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։ Մինչդեռ ԱԱԾ-ն որտեղ քննվել է այս գործը, հրաժարվել է մի շարք փորձաքննություններից, ինչը փաստաբանները կասկածելի են համարում։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով։ Նա ակնարկում է, որ տիրապետում է պետական գաղտնիքների, ինչը ընկալվում է որպես դրանք հրապարակելու սպառնալիք՝ ուղղված իշխանություններին։

Նրա փաստաբանները տարածած վերջին հայտարարությունում նշել են, որ ԱԱԾ-ն եւ տարբեր շրջանակներ այս քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ։ Ըստ փաստաբանների՝ Տոնոյանն անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին. պատճառը բաց դիտահորն է եղել
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ․․․
Ընկերներով Վանաձորի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն էին արել
Բազումի ոստիկանները գողության դեպք են բացահայտել...
Մեղրիի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու կաթուցիչ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով...
Թմրանյութը ձեռք էին բերել 41-ամյա կնոջից. Վերջինիս պայուսակում մեթամֆետամին գտան
Ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել...
Մեղադրող կողմը բողոքարկել է Դոդոնի տնային կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը
Որոշման հեղինակները մեղադրյալին քննչական մեկուսարանում կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը պատճառաբանել են նրանով, որ «կա քրեական հետապնդման մարմնից խուսափելու վտանգ...
Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ
Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ...
Ամենաշատ