News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ II թագուհու ապրանքանիշի ներքո արքայական շագանակագույն սոուս են թողարկում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Royal Estate ապրանքանիշի սոուսը արտադրվում է Սանդրինգհեմում գտնվող թագուհու կալվածքում, 295 գրամանոց շիշը կվաճառվի 6,99 ֆունտ սթեռլինգով: Խոստանում են, որ այն «հագեցած կլինի քացախով ու համեմունքներով», կպարունակի նաեւ խուրմա եւ խնձորի հյութ։

Շագանակագույն սոուսը կամ, ինչպես այն անվանում են Մեծ Բրիտանիայում, brown sauce-ը, ամենահայտնիներից է երկրում։ Այն մատուցվում է ռեստորաններում, ճաշարաններում եւ փաբերում՝ մսային ուտեստների, երշիկների, տապակած կարտոֆիլի եւ բրիտանական այլ ավանդական ուտեստների հետ։ Համով այն հիշեցնում է վուստերյան սոուս, եւ բաղադրության մեջ բացի խուրմայից ու խնձորի հյութից, կարող է լինել թամարինդի մածուկ, մելաս, լոլիկ եւ նույնիսկ չամիչ, գրում է Gazeta-ն։

Սպասվում է, որ Royal Estate-ի գլխավոր մրցակիցը կլինի Heinz ապրանքանիշը, որը գտնվում է թագավորական հովանավորության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ