News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, հունվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջեւ։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել է ընտրողների 60 տոկոսը։

Նա հիշեցրել է, որ հունվարի 3-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը կառավարությունից պահանջել էր ցրել ավագանին եւ նոր ընտրություններ նշանակել, քանի որ եթե համայնքի ղեկավարը երկու շաբաթվա ընթացքում չի ընտրվում, ապա օրենքով կառավարությունը արտահերթ ընտրություններ է նշանակում։

«Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունն արձագանքի «Ապրելու երկիր» խմբակցության հարցապնդմանը եւ համապատասխան քայլեր ձեռնարկի»,- նշել է ակցիայի մասնակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ