Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
«Հաճելի է վերադառնալ տարածաշրջան ԵՄ-ի եւ Ֆրանսիայի համատեղ այցով Իզաբել Դյումոնի (Կիպրոսում եւ Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան - խմբ.) եւ Բրյուսելի հանդիպումների արդյունքներով գործընկերների հետ միասին: Մենք ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ առաջիկա օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ»,- գրել է նա։